Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Շավարշ Քոչարյանը քննադատում է ՀԱՊԿ-ի լռությունը

Շավարշ Քոչարյանը քննադատում է ՀԱՊԿ-ի լռությունը
29.12.2015 | 09:55

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը: «Ազատությանը» տված հարցազրույցում նա ասել է՝ եթե դաշինքի անդամ երկրները ցանկանում են ունենալ ազդեցիկ և ոչ թե ձևական կառույց, պետք է առաջնորդվեն կազմակերպության պայմանագրով: «Խոցվեց Ռուսաստանի ինքնաթիռը։ Բնական է, եթե դու ունես ռազմաքաղաքական կառույց, պետք է որոշակի արձագանք լինի։ Այս անգամ այդ արձագանքը եղավ, բայց հիշում եք, որ ես ասում էի՝ շատ հարցերում այսօր Թուրքիան է ընդօրինակում Ադրբեջանին։ Իսկ չկա՞ արդյոք այդ նմանությունը, երբ Ադրբեջանը խոցեց հայկական ուղղաթիռը, ու ըստ էության, արձագանք չեղավ կոնկրետ ՀԱՊԿ-ի կողմից, չնայած մենք իրենցից որևէ աջակցություն չենք խնդրել, մենք դրա խնդիրը չունենք Ադրբեջանին պատժելու համար, բայց որպես կառույց իր վերաբերմունքը պետք է արտահայտեր»,- ասաց Քոչարյանը։ «Տեսեք զուգահեռը ակնհայտ է, և նախագահի ելույթը նաև պայմանավորված է այդ հանգամանքով։ Եթե մենք ցանկանում ենք իրոք ունենալ ռազմաքաղաքական կառույց, այլ ոչ թե ձևական, ուրեմն կան հարցեր, որտեղ պետք է առաջնորդվել հենց պայմանագրով։ Իսկ ՀԱՊԿ պայմանագրում կան կետեր, որոնք միանշանակ պահանջում են նման իրավիճակներում համապատասխան արձագանք։ Տեսեք՝ նախագահի ելույթի մի մասը ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ էր, իսկ այն, ինչ նա արտասանեց լրագրողների առջև, համաձայնեցված դիրքորոշում էր։ Այսինքն՝ այն քննադատականը, որը հնչեց Թուրքիայի նկատմամբ՝ կապված այդ քայլի հետ, գնահատական էր բոլոր երկրներին»,- հավելեց Հայաստանի փոխարտգործնախարարը։
Շավարշ Քոչարյանը հերքեց լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դեմ են եղել, որ Հայաստանի ներկայացուցիչը լինի դաշինքի գլխավոր քարտուղար: «Առայսօր հիմնարար փաստաթղթերով կանոնակարգված չէր գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ընդամենը գրված էր, որ պետք է լինի ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացի։ Հիմա մտադրությունը նա է, և արդեն համապատասխան որոշում նախորդ նիստում կայացվել է, որ պետք է լինի ռոտացիոն, ռուսական այբուբենի համաձայն, և բնական է, որ առաջինը լինելու է Հայաստանը»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ